«Ինձ հնարավորություն տվեք, և ես կնվաճեմ «Ոսկե գնդակը»
23-ամյա դոմինիկցի Մարիանո Դիասը, ով անցած մրցաշրջանն անցկացրել է «Ռեալի» երիտասարդական թիմում, լուրջ ամբիցիաներ ունի և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ անձնական զրույցում համոզել է նրան, որ իրեն հիմնական թիմ մտնելու հնարավորություն տա։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
«Բոսս, ես գիտեմ, որ մրցակցություն կա։ Բայց ինձ հնարավորություն տվեք «Ռեալում», և ես կնվաճեմ «Ոսկե գնդակը»,- ասել է Դիասը Զիդանին։
2015-2016 թթ. մրցաշրջանում Դիասը երիտասարդական թիմում անցկացրել է 33 խաղ և խփել 27 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու