Միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականներից 15-ն արժանացել են մեդալների
2015-2016 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցականները մասնակցել են 6 առարկաների՝ Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ինֆորմատիկա և Աշխարհագրություն առարկաների միջազգային օլիմպիադաներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ. Նավասարդյանը:
Ընդհանուր առմամբ նշված առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 25 աշակերտներ, ովքեր նվաճել են 15 մեդալ, այդ թվում 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե:
Նա նշեց, որ մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն ավելին է, քան հարևան երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի օլիմպիական մեդալները միասին վերցրած. «Մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած մեր 6 աշակերտներից 5-ը նվաճել են մեդալներ, ֆիզիկայի օլիմպիադայի 5 մասնակիցներից 4-ն են նվաճել մեդալներ, Ինֆորմատիկայի 4 մասնակիցներից` 2-ը, Կենսաբանության 4 մասնակիցներից` 3-ը, Քիմիայի 4 մասնակիցներից 1-ը: Աշխարհագրության օլիմպիադայում ունեցել ենք 2 մասնակից, սակայն , մեդալ, ցավոք չունենք»:
Նավասարդյանը հայտնեց նաև, որ առջևում հոկտեմբերին կայանալիք Աստղագիտության օլիմպիա ան է, որին մեր թիմը ներկայանալու է 5 մասնակիցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան