«Չելսին» միացել է Մաքսիմովիչի համար մղվող պայքարին
«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը հայտնվել է «Չելսիի» տեսադաշտում։ Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, 24-ամյա սերբ ֆուտբոլիստի ծառայություններով նաև «Նապոլին» է հետաքրքրված։
«Չելսին» կորցրել է ուշադրությունը Կալիդու Կուլիբալիի նկատմամբ. Նեապոլցիները հրաժարվել են վերջինիս տրանսֆերը վաճառել 58 մլն եվրոյով։
Սկզբում «Տորինոն» հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել Մաքսիմովիչի տրանսֆերը, բայց «Չելսին» պատրաստ է ավելի քան 25 մլն եվրո վճարել այդ ֆուտբոլիստի համար։ Նկատենք, որ «Նապոլին» 25 մլն է առաջարկել։
Ի պատասխան՝ թուրինցիները հասկացրել են, որ ավելի շատ շահագրգռված են պաշտպանի տրանսֆերն անգլիական ակումբին վաճառելու հարցում։
Մաքսիմովիչը, իր հերթին, հրաժարվում է մարզվել «Տորինոյի» կազմում և չի մասնակցել «Միլանի» հետ Իտալիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը, որում «Տորինոն» պարտվել է 2։3 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու