Բիլարդո. «Իսկական պատերազմ էր թուրքական ակումբի դեմ»
Արգենտինացի կիսապաշտպան Խոսե Սոսայի գործակալ Ֆաբիո Բիլարդոն պատմել է այն մասին, թե ինչպիսի դժվարությամբ իր հաճախորդը թուրքական «Բեշիկթաշից» կարողացավ տեղափոխվել իտալական «Միլան»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Դա իսկական պատերազմ էր թուրքական ակումբի դեմ: Մենք հեղափոխություն արեցինք: Խոսեն միայն մարզումային երկու խենթ օր է անցկացրել «Բեշիկթաշի» կազմում, որից հետո նրան ուղարկեցին պահեստային թիմ` որպես պատիժ: Հուրախություն մեզ, կարողացանք կազմակերպել նրա տեղափոխությունն Իտալիա»,- ասել է Բիլարդոն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սոսան թուրքական ակումբի կազմում մասնակցել է առաջնության 31 հանդիպման` դառնալով 7 գոլի հեղինակ: