ԲՀԿ-ական. Ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ. «Առավոտ»
«500.000 վստահության քվե տված ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ։ Սա հանրային պահանջ է, որը պետք է սպասարկի պետության շահը՝ ի դեմս ժողովրդի»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։
Նա կարծում է, որ ազգային համաձայնությունից առաջ ազգային հաշտություն պետք է կնքվի, որի շահառուներից մեկը Գագիկ Ծառուկյանն է. «Երկրորդ ուժային բևեռը ի վիճակի է ձևավորելու հենց Գագիկ Ծառուկյանը՝ իր հիմնադրած քաղաքական ուժի և ժողովրդի գլխավորությամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամները մեր բոլոր հանդիպումներում Ծառուկյանի վերադարձի պահանջն են հնչեցնում՝ ակնկալելով միայն դրական պատասխան»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան