Ի՞նչ առիթով կմիավորվեն Ռոնալդուն, Բիբերը, Իստվուդն ու Բեքհեմը
Քրիշտիանու Ռոնալդուն, Ջասթին Բիբերը, Քլինթ Իստվուդն ու Դևիդ Բեքհեմը կարող են միավորվել`Մադրիդի «Ռեալի» մասին պատմող ֆիլմում նկարահանվելու համար: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
Հոլիվուդյան ֆիլմի ներկայացուցիչները բանակցությունների վերջին փուլն են անցկացնում կանադացի երգիչ Բիբերի հետ, ով պետք է նկարահանվի գլխավոր դերում: Ֆիլմի բյուջեն կկազմի 100 մլն ֆունտ ստեռլինգ:
Նկարահանումները նախատեսված է սկսել 2017 թ. սկզբում: «Արքայական ակումբը» տվել է իր համաձայնությունը, որպեսզի նկարահանումներն անցկացվեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: