Վենտուրա. «Կսկսենք այնտեղից, որտեղ կանգ է առել Կոնտեն»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան շնորհակալություն է հայտնել Անտոնիո Կոնտեին` թիմի հետ կատարած լավ աշխատանքի համար և ընդգծել, որ Կոնտեն իրեն հզոր ընտրանի է թողել: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Կսկսենք այնտեղից, որտեղ կանգ է առել Կոնտեն: Վստահ եմ, կկարողանանք լավ ֆուտբոլ ցուցադրել: Հիմա ընտրանին լավ մարզավիճակում է այն դեպքում, երբ Անտոնիոն իր աշխատանքի սկզբում ստիպված էր շատ բան փոխել: Ես կարող եմ իմ ժամանակի 80 տոկոսը տրամադրել դետալներին և միայն 20 տոկոսը` կազմակերպչական հարցեր լուծելու համար: Այնպես որ զարգանալու մեծ հույսեր ունենք:
Ինձ միայն ժամանակ է հարկավոր, միակ բանը, որը սովորաբար չի բավականացնում: Յուրաքանչյուր խաղին նախապատրաստվելու համար ունենք ընդամենը 3 օր, բայց ես գիտեմ, թե ինչ ունակություններ ունեն ֆուտբոլիստները: Ունենք հիանալի երիտասարդ խաղացողներ, նրանք աճում են»,- ասել է Վենտուրան: