ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ համայնքներից 22-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80-ում` միայն ավագանու անդամի և 215-ում միաժամանակ կայանալու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ընդհանուր առմամբ, սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 571 քաղաքացի և 2 հազար 842 քաղաքացի առաջադրվել է` որպես ավագանու անդամի թեկնածու: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է oգոստոսի 24-ը:
Այս համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 31-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ: Գրանցված թեկնածուները, ըստ օրենքի, ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 18-ը:
Հարակից հրապարակումներ`
- Անկուսակցական-կուսակցական ուսուցիչ ու անհատ ձեռներեց՝ Աշտարակի քաղաքապետի ընտրություններում
- Արայիկ Խանդոյանը առաջադրվել է
- Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց լիազորագիրը չեն հաստատում. Հայտարարություն
- ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
- «Լուսավոր Հայաստանը» որոշել է ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան