Քլինթոնն էլ ավելի է մեծացրել վարկանիշային առավելությունը Թրամփի նկատմամբ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն էլ ավելի է մեծացրել վարկանիշային առավելությունը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ: «Տասս»-փոխանցմամբ` այս մասին վկայում են «Րոյթերս» լրատվական գործակալության և «Իպսոս» ընկերության կողմից անցկացրած համատեղ հարցման արդյունքները:
Օգոստոսի 18-22-ը ընկած ժամանակահատվածում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն`հարցվածների մոտ 45 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Քլինթոնին, մինչդեռ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել միայն 33 տոկոսը։ Թեկնածուների վարկանիշերի միջև տարբերությունը տևական ժամանակում առաջին անգամ գերազանցել է 10 տոկոսը։ Հարցվածների մոտ 22 տոկոսը դեռևս չի կահացրել իր որոշումը:
Այսպիսով` նախկին պետքարտուղարը առաջ է անցել իր հակառակորդից շուրջ 12 տոկոսով: Հականշական է, որ դեռևս անցյալ շաբաթվա վերջին թեկնածուների վարկանիշների միջև տարբերությունը կազմում էր ընդամենը 8 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին