Իտալական ակումբները երրորդ տարին անընդմեջ չեն կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի արգելքը
«Ռոման» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում զիջեց «Պորտուին» (1:1, 0:3) և չկարողացավ մտնել խմբային փուլ։ Այսպիսով՝ իտալական ակումբները, ովքեր «A» սերիայում գրավել են 3-րդ տեղը, երրորդ տարին անընդմեջ չեն կարողանում հաղթահարել փլեյ-օֆֆի արգելքը։
2014 թ. «Նապոլին» զիջել է Բիլբաոյի «Ատլետիկին», իսկ 2015 թ. «Բայերը» հաղթել է «Լացիոյին»։
Ավելացնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 2016-2017 թթ. մրցաշրջանում Իտալիան կներկայացնեն «Յուվենթուսն» ու «Նապոլին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու