«Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին կայցելի այն շրջաններ, որտեղ այսօր գիշեր ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի, ոչ մի ընտանիքի, ոչ մի համայնքի: Կանցնենք գործի: Մենք պետք է պատրաստ լինենք մոտակա ժամերի, օրերի և շաբաթների արտակարգ դրությանը: Բայց հիմա մեր առաջնահերթությունն է մաքրել հետևանքները»,-ասել է վարչապետը՝ դիմելով քաղաքացիներին:
Կառավարության և բոլոր իտալացիների անունից Ռենցին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր փրկարարական աշխատանք են սկսել՝ աղետից անմիջապես հետո:
Նշենք, որ Իտալիայում գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որը լուրջ ավերածություններ է գործել մի շարք բնակավայրերում:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- Իսպանիան և Ֆրանսիան օգնություն են առաջարկել Իտալիային
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Facebook-ն ակտիվացրել է Safety Check Իտալիայում ֆունկցիան
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան