Պերմյակովի գործով ՌԴ-ն պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև. Փաստաբան
Պերմյակովին հանձնելու մասին քննարկումները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար արհեստական են ու անհասկանալի՝ որտեղի՞ց առաջացավ նման թեմա:
«Շատ արհեստական դիսկուրս եմ համարում դա, կարծես թե Պերմյակովը Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո է: Ոչ: Պերմյակովը ազատ կարող է Հայաստանի ռուսական ռազմաբազայից տեղափոխվել Ռուսաստանի դաշնություն և Հայաստանի իրավապահ ոչ մի մարմին այդ հարցում անելիք չունի: Չէ, եթե թասիբ ունենան, ապա կկիրառեն համապատասխան սանկցիաներ ու դրա իրավունքն ունեն», -հայտարարեց Սաքունցը՝ նշելով, որ Հայաստանի իրավապահ համակարգը սահմանափակված է «ՌԴ ապօրինի գործողություններով» ու ՀՀ իշխանբությունները քայլ չեն իրականացնում դրանք վերացնելու համար:
Ըստ Սաքունցի, պետք է խոսել Պերմյակովին տեղափոխելու մասին և ոչ թե հանձնելու:
Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությունը կայացված դատական ակտը չի կարող փոխել և բացի այդ, մյուս երկիրը պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև:
«Ամեն ինչ չէ, որ կարող են անել մեղադրյալի հետ, օրինակ, ազատ արձակել», -հավելեց փաստաբանը՝ նկատելով, որ չի բացառում նաև ապօրինություններ այդ երկրում:
Հարակից հրապարակումներ`
- Պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, ովքեր հիվանդ մարդու ձեռքը զենք էին տվել. Պերմյակովի գործ
- Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»
- Դատարանը շրջանցեց Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հատվածը
- Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին