
Երկրաշարժ Իտալիայի տարածքում
Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, երկրաշարժը լուրջ ավերածություններ է գործել Ամատրիչե քաղաքում, ավերակների տակ մարդիկ կան: Ամատրիչեի քաղաքապետը RAI հեռուստաալիքի եթերով հայտարարել է, որ քաղաքի կեսն ավերվել է. «Տեղի է ունեցել սողանք, և, հնարավոր է, կամուրջն ավերվի»:
Ցնցումները զգացվել ն մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Հռոմում:
Վերջին տվյալներով, Իտալիայում երկրաշարժին զոհ է գնացել առնվազն 14 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին