Հարկային նոր օրենսգրքի լրամշակման գործընթացը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել.«Հրապարակ»
Բիզնես շրջանակների դժգոհությունն առաջացրած Հարկային նոր օրենսգրքի լրամշակման գործընթացը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՊԵԿ-ն այնպիսի խնդրահարույց լրամշակումներ է ներկայացրել օրենսգրքում, որոնց կիրառման ձևն արդարադատության նախարարությունը չի գտնում, դրանք հակասում են մի շարք օրենքների։
«Բանն այն է, որ աղմկահարույց օրենսգիրքը պետք է ներկայացվի կառավարության նիստի հաստատմանը, որպեսզի մտցվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, ժամկետը սուղ է, եւ առնվազն հաջորդ հինգշաբթի փաթեթը պետք է կառավարությունում լինի, որ հետո քննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովում, ապա ներառվի սեպտեմբերի 12-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգ»,-գրել է թերթը։