
Իսպանիան և Ֆրանսիան օգնություն են առաջարկել Իտալիային
Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իտալիային` երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում: Այս մասին գրում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Ելիսեյան պալատի հայտարարությունում ասված է. «Սա սարսափելի ողբերգություն է: Նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակացությունն է հայտնում Իտալիայի վաչապետ Մատտեո Ռենցիին և հայտնում ֆրանսիացի ազգի համերաշխությունը»:
Հաղորդագրությունում ասվում է, որ Ֆրնասիան պատրաստ է առաջիկա ժամերի համար անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերել իտալացիներին:
«Ռիա նովոստի»-ն էլ գրում է, որ Իսպանիայի իշխանությունները ևս իրենց ցավակցությունն են հայտնել Իտալիային:
«Իսպանիան ցնցված ողբերգական երկրաշարժի հետևանքներից: Իսպանիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում իտալացի ազգին և իշխանություններին»,-ասված է Իսպանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Facebook-ն ակտիվացրել է Safety Check Իտալիայում ֆունկցիան
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին