«Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- Իսպանիան և Ֆրանսիան օգնություն են առաջարկել Իտալիային
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Facebook-ն ակտիվացրել է Safety Check Իտալիայում ֆունկցիան
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում