
«Մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ ցանկանում հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին և Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին:
«Ցավով տեղեկացանք Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած արհավիրքի կապակցությամբ:
Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ ցանկանում հայտնել զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին