Ամերիկացի գեներալ. ՌԴ-ն ձգտում է սասանել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը
Ռուսաստանը ձգտում է սասանել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
Պենտագոնի մամլո ծառայության հաղորդմամբ`ԱՄՆ Պաշտպանության ազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման շրջանակներում հնչեցված իր ելույթում Դանֆորդը «մտավախություն է հայտնել Ղրիմում Ռուսաստանի գործողությունների, նաև Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ նրա սպառնալիքների ու Սիրիային (կառավարությանը) օգնություն տրամադրելու առնչությամբ»:
Ամերիկացի գեներալը վերոնշյալ քաղաքական գիծը որակել է որպես «Պատմության մեջ ամենահաջող դաշինքի` ՆԱՏՕ-ի դիրքերը սասանելու» փորձ:
«Ռուսաստանը փորձում է քայքայել այն (ՆԱՏՕ-ն)»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներն են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և ծայրահեղականությունը: