Գրիզման. «Ուզում եմ Ռոնալդուի ու Մեսսիի հետ նույն թռիչքի թռչուն լինել»
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է առաջիկա մրցաշրջանում իր նպատակների մասին։
Անցած մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ «Եվրո-2016»-ի եզրափակիչ։ Մրցաշրջանի արդյունքներով նա Գարետ Բեյլի ու Քրիշտիանու Ռոնալդուի հետ միասին հայտնվել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում։
«Ուզում եմ Ռոնալդուի ու Մեսսիի հետ նույն թռիչքի թռչուն լինել,- Գրիզմանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ցանկանում եմ առավելագույնս մոտենալ նրանց մակարդակին ու մրցանակներ նվաճել։ Ես վստահ եմ, որ «Ատլետիկոն» այն ակումբն է, որտեղ ես կարող եմ դա անել»։
Ավելացնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը կհրապարակվի օգոստոսի 25-ին։