«Հորտուս Մուզիկուս» անսամբլը ելույթ է ունենալու Երևանում
«Երևանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտական խմբերից մեկը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: Համերգը ղեկավարելու է անսամբլի գեղարվեստական ղեկավար, մենակատար և դիրիժոր Անդրես Մուստոնեն:
Ծրագրում կհնչեն «Շողացող վերածնունդ», «Փայլուն Բարոկկո» ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի անվանի երաժիշտ Անդրես Մուստոնեն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ «Հորտուս Մուզիկուս»-ը հյուրընկալվել է «Հեռանկարներին» 2007և 2013 թվականներին: