Թրամփը չի բացառել անօրինական ներագաղթյալների հարցում իր դիրքորոշման մեղմացումը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ամերիկյան «Fox News» հուռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել անօրինական ներագաղթյալների հարցում իր կոշտ դիրքորոշման մեղմացումը: Այս մասին հաղորդում է «Տասս» լրատվական գործակալությունը:
Թրամփը նշել է, որ նա նույնիսկ կարող է դիտարկել ապօրինաբար երկիր ժամանողներին արտաքսելու վերաբերյալ առկա օրենքների մեղմացման հնարավորությունը։
Վերջինս դրական պատասխան է տվել հաղորդավարի այն հարցին, թե կարո՞ղ է նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները և թույլ տալ անօրինական ներգաղթյալներին մնալ երկրում, եթե նրանք ԱՄՆ-ում են բնակվում արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիք և դաստիարակում են երեխաների:
«Իհարկե, մեղմացում հնարավոր է, քանի որ մենք չենք ցանկանում վնաս պատճառել մարդկանց»,- ասել է Թրամփը:
«Մեր երկրում հիանալի մարդիկ կան (ներգաղթյալների թվում), և նրանք մեզ պետք են»,- նշել է նախագահի հանրապետական թեկնածուն:
Թրամփը հավելել է, որ մտադիր է վերջնականապես սահմանել իր վերաբերմունքը անօրինական ներգաղթյալների արտաքսման հարցում «շատ շուտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին