Իտալիայում զոհերի թիվը հասավ 63-ի
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 63-ի: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Առավել մեծ թվով մարդիկ են մհաացել Ամատրիչե քաղաքում: Այստեղ բնական աղետի հետևանքով զոհվել է 35 մարդ, Ակկումոլի քաղաքում՝ 11 մարդ, 17 մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Զոհերի թվում երեխաներ կան: Save the Children միջազգային կազմակերպությունը ցավակցություն է հայտնել պատահածի կապակցությամբ, ընդգծելով, որ փրկված երեխաները հոգեբանական տրավմաներ են ստացել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
- Իսպանիան և Ֆրանսիան օգնություն են առաջարկել Իտալիային
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Facebook-ն ակտիվացրել է Safety Check Իտալիայում ֆունկցիան
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում