Կոլումբիացի ֆանատները պատերազմ են հայտարարել Զիդանին
Մադրիդյան «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսը, այնուամենայնիվ, մնաց իսպանական թիմում, չնայած այն բանին, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այնքան էլ չի վստահում նրան:
Այն բանից հետո, երբ Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռաֆայել Բենիտեսին, Ջեյմս Ռոդրիգեսը կորցրեց տեղը հիմնական կազմում՝ խաղադաշտում հայտնվելով միայն «տոն օրերին»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մամուլում լուրեր էին պտտվում Ջեյմսի՝ եվրոպական այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին, սակայն նա, այնուամենայնիվ, մնաց «Ռեալում» և մադրիդյան թիմի կազմում սկսել է իր երրորդ մրցաշրջանը:
Չնայած այն բանին, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու Քարիմ Բենզեման բացակայում էին, Ջեյմս Ռոդրիգեսը ընդամենը 17 րոպե խաղային ժամանակ ստացավ «Ռեալ Սոսյեդադի» հետ Լա լիգայի մեկնարկային տուրի խաղում:
Ջեյմսի հարազատ երկրում՝ Կոլումբիայում, մարդիկ երկու ճամբարի են բաժանվել. ոմանք նման իրավիճակի համար մեղադրում են ֆուտբոլիստին, իսկ ոմանք՝ Զիդանին՝ հայտարարելով, որ իրենց համերկրացին մադրիդյան թիմի հիմնական կազմի խաղացող է իր ներուժով:
«Դա Ջեյմսի համար նողկալի ակումբ է Իսպանիայում»,- սա կոլումբիացի երկրպագուներից մեկի կարծիքն է, որն այսօր հրապարակել են տեղի ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է isport.ua-ն:
Իրականում Զիդանը Ջեյմսի հետ հույսեր չի կապում, սակայն միևնույն ժամանակ ակումբը չի ցանկանում վաճառել նրա տրանսֆերը, քանզի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ է դրան: