Հանս-Յոահիմ Վացկե. «Ինձ համար Հումմելսը Ժերոմ Բոատենգից ուժեղ է»
Դորտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն համեմատել է մյունխենյան «Բավարիայի» պաշտպաններ Ժերոմ Բոատենգին ու Մաթս Հումմելսին։
«Հումմելսն ինձ համար, ինչպես նախկինում, Գերմանիայի լավագույն պաշտպանն է։ Նա բոլորի մեջ ամենաբազմակողմանի ֆուտբոլիստն է։ Ինձ համար նա Բոատենգից ուժեղ է։ Մեկը մեկի դեմ պայքարում անհնար է փոխարինել նրան։ Դու կարող ես վերցնել միայն այնպիսի ֆուտբոլիստի, ով ներուժ ունի՝ ապագայում վերածվելու այդպիսի խաղացողի»,- Վացկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։