Պիզայի աշտարակի մոտ մզկիթի կառուցման նախագիծը բողոքի ալիք է առաջացրել
Իտալիայում ակտիվիստների մի խումբ արշավ է սկսել Պիզայի աշտարակի հարևանությամբ մզկիթի կառուցման դեմ: Նախագիծը հավանության էր արժանացրել քաղաքային խորհուրդը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Մզկիթի կառուցման հակառակորդները բողոքի ակցիա են անցկացրել և հավաքել ավելի քան 2 հազար ստորագրություն: Նրանց խոսքով՝ դա բավարար է տեղական իշխանությունների որոշումը վերանայելու հանրաքվե անցկացնելու համար: Աջակողմյան Forza Italia՝ «Առաջ Իտալիա» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք պատերազմի վիճակում են, մզկիթները պետք է փակել, ոչ թե բացել, դրանք վայրեր են, որտեղ ոչ թե աղոթում են, այլ ատելություն են ներարկում: Մահմեդականների ներկայացուցիչ Իզեդդին Էլզիրն իր հերթին հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական կլինի և կսպառնա Իտալիայի մահմեդականների խղճի ազատությանը:
Պիզայի քաղաքապետ Մարկո Ֆիլիպեսկին աջակցել է շինարարությանը՝ նշելով, որ մզկիթը պետք է կառուցվի մասնավոր միջոցներով: Պիզայում 3 հազար մահմեդական է ապրում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում