Սանթու. «Մենք չեզոքացրեցինք «Ռոմային»
«Պորտուի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանթուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում. «Պորտուն» Հռոմում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոմայի» դարպասը։
«Մենք խաղադաշտ մտանք ճիշտ մոտեցմամբ ու տրամադրվածությամբ։ Լավ էինք վերահսկում խաղը, չնայած մրցակիցը շատ ուժեղ թիմ է։ Ընդհանուր առմամբ՝ լավ խաղացինք։ Կարողացանք չեզոքացնել «Ռոմային»։ Թիմը կենտրոնացած էր։ Ուզում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել տղաներին կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար։ Նրանք խաղադաշտում օգնում էին միմյանց ու հավատում էին հաջողությանը։ Կարևոր էր ուշադիր խաղալ պաշտպանությունում և թեթև՝ հարձակման գծում։ Մենք արժանի էինք Չեմպիոնների լիգայի խմբային փուլ ելքին»,- Սանթուի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն։