Վանաձորի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը հայտնի է
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի նիստում կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցող իրենց թիմին:
Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում ավագանու ՔՊ-ի ցուցակը կգլխավորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը:
ՔՊ-ի Վանաձորի ավագանու ցուցակի առաջին երեք թեկնածուներն են՝ Արամ Մայիսի Խաչատրյանը, Բաբկեն Արմենի Կարապետյանը, Անդրեյ Սերժիկի Ղուկասյանը:
«Մենք ուզում ենք գալ իշխանության՝ լուծելու Վանաձորում առկա բոլոր հիմնախնդիրները: Դրանք վանաձորում բազմաթիվ են: Մենք չենք գալիս նրա համար, որ ինչ-որ մեկին կամ մի քանիսին հաղթենք», -հայտարարեց ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն՝ Արամ Խաչատրյանը:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հյատարարել է մի քանի կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, որի թեկնածուն Վանաձորի Նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Քրիստ Մարուքյան թեկնածուով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի թեկնածուն կլինի կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Չընտրես՝ երեխուդ մանկապարտեզ չենք ընդունի». Վանաձորի ՀՀԿ-ական թեկնածու. «Հրապարակ»
- Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածուն արդեն հայտնի է
- Պարզապես այլևս չեմ ուզում քաղաքապետ աշխատել. Վանաձորի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին