Պիկե. «Հետևում եմ «Մանչեսթեր Սիթիին», բայց ես «Կարմիր սատանա» եմ»
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն ընդգծել է, որ համակ ուշադրությամբ հետևում է Անգլիայի առաջնությանը և իրեն հատկապես հետաքրքիր է «Մանչեսթեր Սիթին», սակայն շարունակում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
«Դիտում եմ անգլիական Պրեմիեր լիգայի խաղերը` որպես երկրպագու, քանի որ այն շատ հետաքրքիր է: Մեծ ուշադրությամբ հետևում եմ «Մանչեսթեր Սիթիին», քանի որ այնտեղ աշխատում են մարդիկ, ում հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Օրինակ` Չիկի Բեգիրիստայնը, ում շնորհիվ ժամանակին հայտնվեցի կատալոնյան թիմում: Բայց ես հանդես եմ եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և մինչև հիմա էլ ինձ համարում եմ «Կարմիր սատանա»,- ասել է Պիկեն: