Արարատ Խանդոյանի կինը նշանակվել է ՏԸՀ անդամ
Հուլիսի Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը նշանակվել է Ծաղկահովի համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտ համայքնում կայանալու են գյուղապետի ընտրություններ: Սոնա Թամարյանը հայտարարություն էր տարածել, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հրաժարվում է իրեն նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ՀՅԴ-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան