Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Եղնուկյանի
«Free Garo», «Մենք քեզ հետ ենք» ու այլ գրություններով պաստառներով և «Կա-րո, Կա-րո» վանկարկումներով Գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի:
Օրերս գրավով ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը իր ելույթում նկատեց, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը մնացել է «սովետական միության հոգեբանության կրողը» ու հավելեց. «Այս դատախազությունը սովոր է այդ տարիներին իրականացված վերևից ներքև ռեպրեսիաների: Ես սրանցից բան չեմ սպասում, նրանք ուղղակիորեն մեկ կետից հրահանգներչ են կատարում, իսկ մեր գործը պետք է լինի այս ռեժիմից ազատվելը»:
Նա քաղաքացիներին հորդորեց անտարբեր չլինել և «սոլիդարություն» ցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր պաշտպանել են մյուսների իրավունքները՝ իրենց ընտանիքներից կտրելով իրենց ժամանակը:
Կարո Եղնուկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի հատկանիշներով (պատանդ վերցնելը), որը նախատեսում է 8–15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նա մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի հատկանիշներով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), որը նախատեսում է 6–12 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ռուզաննա Եղնուկյանին
- Կարո Եղնուկյանին թվացե՞լ է, որ իրեն հետևել են. Ոստիկանության պարզաբանումը
- Նախախորհրդարան. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին հետապնդել են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան