2053 թվականին Երկրի բնակչությունը կհասնի 10 միլիարդի
2053 թվականին մեր մոլորակի բնակչության թիվը կհասնի 10 միլիարդի, միաժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի բնակչության թիվը կկրճատվի համապատասխանաբար 7,9 և 9 միլիոնով, իսկ Ճապոնիայինը՝ 24,7 միլիոնով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ամերիկյան Բնակչության հաշվառման բյուրոյին:
Չնայած Երկրագնդի բնակչության կանխատեսվող աճին, Եվրոպայի բնակչության թվի անկումը կշարունակվի, Աֆրիկայինը, ընդհակառակը, կկրկնապատկվի մինչև 2050 թվականը:
Ամերիկայի բնակչությունը մինչև 2053 թվականը կաճի 223 միլիոնով, Ասիայինը՝ 900 միլիոնով, իսկ Եվրոպայինը կկրճատվի 12 միլիոնով: