17 ժամ փլատակներում մնալուց հետո 10-ամյա աղջիկը փրկվել է
Ահեղ երկրաշարժից հետո Իտալիայի Պեսկարա դել Տրոնտո քաղաքում 17 ժամ փլատականերում մնալուց հետո կարողացել են փրկել աղջնակի կյանքը: 10-ամյա աղջկան գտել են հրշեջները, արագ տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«The Guardian»-ը հրապարակել է աղջկա գտնվելու տեսանյութը:
Վերջին տվյալներով, Իտալիայում երեկ առավոտյան տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 247 մարդ, 368 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած:
Տուժածների թվում հայերի ու հայաստանցների առկայության մասին դեռ տեղեկություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- Իտալիայում հաջորդ տուրի բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ
- Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի
- «Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- Իտալիայում զոհերի թիվը հասավ 63-ի
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը