Հովհաննես Հարությունյանի հարազատների հրավիրած բժիշկը կզննի նրան
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների պետը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանի դիմումը, և Հովհաննեսի հարազատների կողմից հրավիրված բժիշկը կզննի նրան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Ինձ տեղեկացրել են, որ մեր դիմումը բավարարվել է պետի կողմից, բայց դեռ չեմ վերցրել գրությունը և չգիտեմ, թե որ օրն է հնարավոր բժշկի տեսակցությունը իմ պաշտպանյալի հետ», -հավելեց փաստաբանը:
Հարցին, թե չե՞ն վստահում «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներին, որ իրենց կողմից հրավիրել են մեկ այլ մասնագետի՝ զննելու Հովհաննեսին, Սարգսյանը պատասխանեց. «Ես կարող եմ փաստերով խոսել՝ հուլիսի 26-ից մինչ այսօր Հովհաննես Հարությունյանը չի վիրահատվել և երեք օր է միայն գիպս է տեղադրվել, ինչը նշանակում է, որ վիրահատություն չի արվում ու հանկարծ մի օր գիպս է տեղադրվում: Ինչ վերաբերում է անվստահությանը, երբ Հովհաննեսը չէր շարժում ոտքի մատը, ես զանգեցի բժշկին, նա բորբոքվեց, սկսեց կոպիտ խոսել: Չեմ կարծում, որ դա նորմալ երևույթ է»:
Այդուհանդերձ, փաստաբանը Հովհաննեսի բուժման հետ կապված հարցերով դիմել է միջազգային կազմակերպություններին, նաև՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
Երեկ նկատենք, «Էրեբունի» բկ-ի բժիշկները այցելել էին «Դատապարտյալների հիվանդանոց», զննել Հովհյաննես Հարությունյանին: Փաստաբանը փոխանցեց, որ ռենտգեն հետազոտության արդյունքներով, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները ասել են, որ դեռևս չպետք է վիրահատել և պետք է սպասել, մինչև վերքը լավանա, որից հետո միայն կարող են վիրահատել:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ի վիրավորներին
- Հովհաննես Հարությունյանի նկատմամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում խոշտանգում է իրականացվում. Իրավապաշտպաններ
- Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան