12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտը իր ընտրությամբ կուսումնասիրի 3 առարկա. Ն. Հովհաննիսյան
Ավագ դպրոցների ուսումնական պլանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Մանավորապես, 12-րդ դասարանի ուսումնական պլանում կատարված փոփոխության համաձայն, երկրորդ կիսամյակում աշակերտը հնարավորություն կունենա ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք առարկա, այն առարակները, որոնցից աշակերտը պետք է միասնական քննություն հանձնի:
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ աշակերտներին հնարավորություն կտրվի, որ առարկաներց որ միասնական քննություն չեն հանձնելու, այդ առարկաների քննությունները հանձնել դեկտեմբեր ամսին. «Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ ևս կլինեն: Հիմա քննարկվում են այդ հարցերը: Հնարավոր է, որ կմնան միայն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Մաթեմատիկա» առարկաները»:
Լրագրողների դիտարկմանը թե այդյո՞ք այս փոփոխությունն արվում է կրկնուսույցի ինստիտուտը կանխելու համար, նա պատասխանեց. «Սա կրկնուսույցի դեմ պայաքարի համար չի արվում, այլ արվում է նրա համար, որ աշակերտը հավատա ավագ դպրոցին ու հասկանա, որ առանց կրկնուսույցի էլ՝ ավագ դպրոցի գիտելիքներով կարող է բուհ ընդունվել»:
Նարինե Հովհաննսիյանը չբացառեց, որ այս այս փոփոխությունը հետագայում կարող է տարածվել 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վրա ևս. «Սա ռիսկային էր, նոր են սկսվում աշխատանքները, փորձեցինք այն անել երկրորդ կիսամյակի համար: Յուրաքնչյուր առարկան երեխան կանցնի օրական երկու ժամով»:
Կրթության գերատեսչության պաշտոնյան նաև հայտնեց, որ փոփոխություններ են կատարվում 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման ավարտական քննություններում: Չորրոդ դասարանում աշակերտը կանցնի գիտելիքների ստուգում, իսկ 9-րդ դասարանում ավարտական փոխադրական քննություններ կլինեն:
«Կարծես թե՝ ավելի շատ մոտենում ենք հին տարբերակին: Իներորդ դասարանում գրավոր կլինի «Մաթեմատիկա» առարկան, «Հայոց լեզու» առարկան, «Հայոց լեզուն» նախկինի պես կլինի փոխադրություն, իսկ «Հայ գրականությունը» կլինի բանավոր»,-մանրամասնեց նա:
Փոփոխությունների է ենթարկվել նաև տնօրենների հավաստագրման կարգը: Այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, այլևս հավաստագիր կստանա ոչ թե քննությունների, այլև վերապատրաստման միջոցով: Իսկ ուսուցիչների մրցույթի կարգում, քննությունը կպարզեցվի, այն կլինի միայն հարցազրույցի տեսքով։
Նարինե Հովհաննիսյանը հավելեց նաև, որ հանրապետության 113 դպրոցների 5-րդ, 6-րդ դասարաններից բացի, «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդեն նաև 7-րդ դասարանում. «Հանրապետության 10 դպրոցներում ներկայում «Միկրոէլեկտրոնիկա» առարկան դասավանդվում էր 10 դպրոցներում, այս տարի 5 դպրոցներում այն կավելանա»։
Ամփոփելով ասուլիսը՝ նա նշեց, որ այս տարի հանրապետության դպրոցների առաջին դասարան կայցելեն 40 հազարից ավելի առաջին դասարանցիներ, իսկ թիվը ստույգ հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները