Դուք Կարո Եղնուկյանի եղունգն արժե՞ք. Պարույր Հայրիկյան
«Անկախության 25-ամյակից առաջ մեծագույն խայտառակություն է առանց լուրջ մեղադրանքի, անկախության հանրաքվեի համար պայքարած մարդուն բանտ տանել», -այսօր Գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ Եղնուկյանը ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատուն է եղել: Հայրիկյանը շեշտեց, որ 1988 թվականից սկսած Կարո Եղնուկյանը պայքարել է Հայաստանի անկախության համար, երբ Հայաստանում «մթագնած ուղեղներով բացականչում էին՝ Ղա-րա-բաղ»:
«Դուք համարձակվում եք այստեղ բանտում Կարո Եղնուկյան պահել, վաղը ի՞նչ եք ասելու ձեր որդիներին, դուք Կարո Եղնուկյան եք բանտում պահում, դուք նրա եղունգն արժե՞ք, հրաժարական տվեք բոլորդ», -հայտարարեց Հայրիկյանը:
Նա նկատեց, որ Եղնուկյանը ԱՄՆ-ից Հայաստան չի եկել ինչ-որ պաշտոն ստանալու համար, կամ ինչ-որ բիզստաննեսի համար, այլ՝ եկել է որպես «համեստ քաղաքացի», իր 5 երեխաների հետ:
«Իրենց հորը կարոտող այս երեխաների արցունքները ձեզանից պետք է հարյուրապատիկ դուրս գա ձեր ողորմելիության պատճառով», -հայտարարեց Հայրիկյանը:
Կարո Եղնուկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի հատկանիշներով (պատանդ վերցնելը), որը նախատեսում է 8–15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նա մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի հատկանիշներով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), որը նախատեսում է 6–12 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան