Պլատինին ցուցմունք տալու համար ժամանել է Լոզան
ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին ժամանել է Լոզան՝ Մարզական արբիտրաժային դատարանում, որտեղ այսօր լսումներ են ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերի գործով, ցուցմունք տալու համար: Այս մասին հայտնում է sport-express.ru-ն: Շվեյցարացին բողոքարկել է իրեն 6 տարով ֆուտբոլային գործունեությունից որակազրկելու վերաբերյալ որոշումը: Սկզբում ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նրան որակազրկել էր 8 տարով, սակայն բողոքարկման կոմիտեն այն կրճատեց երկու տարով: Իսկ Բլատտերը պնդում է, որ չի խախտել օրենքը: Նրան մեղադրում են Պլատինիին անօրինական կերպով 1,8 մլն եվրո փոխանցելու մեջ, չնայած շվեյցարացին պնդում է, որ դա բանավոր պայմանավորվածությամբ մատուցված ծառայության վարձն է, ինչը թույլատրելի է շվեյցարական օրենսդրությամբ: Պլատինին նույնպես զրկվել է աշխատանքից:
«Ես այստեղ եմ եկել՝ ևս մեկ անգամ ճշմարտությունն ասելու համար»,- Լոզան իր այցն այսպես է մեկնաբանել Միշել Պլատինին:
«Ես կընդունեմ CAS-ի ցանկացած վճիռ,- նշել է Բլատտերը:- Որովհետև ֆուտբոլում պետք է հարմարվես ոչ միայն հաղթանակներին, այլևս ընդունես պարտությունը: Սակայն դա լավագույն ելքը չէ, ես չէի ցանկանա պարտվել: Վստահ եմ՝ դատարանը կհասկանա, որ Պլատինիին կատարված վճարը պարտքի հատուցում է: Իսկ մեզ համար պարտքը վերադարձնելն սկզբունքորեն կարևոր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում