ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
Սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով:
Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ մերժվել է Աշտարակ համայնքի ղեկավարի թեկնածու անկուսակցական Հարություն Օհանյանի թեկնածության գրանցումը, ով աշխատում է որպես ֆիզիկայի ուսուցիչ Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում:
Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը կշարունակի 7 թեկնածու:
Հաջորդ մերժված թեկնածուն Ապարան համայնքի ղեկավարի թեկնածու անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանն է, նա «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ տնօրենն է: Ապարան քաղաքում պայքարը կշարունակեն երեք թեկնածուներ:
Մերժված երրոդ թեկնածուն Արտաշատավան համայնքի ղեկավարի թեկնածու անկուսակցական Հեղինե Խուբոյանն է, ով աշխատում է Արտաշավանի համայնքապետարանում որպես հաշվապահ: Այստեղ գյուղապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու:
Գրանցման փաստաթղթերի թերի լինելու պատճառով մերժված վերջին թեկնածուն Կարբի համայնքի ղեկավարի թեկնածու անկուսակցական Երվանդ Գրիգորյանն է, ով «Քասախ» ՋՕԸ-ի գլխավոր ճարտարագետն է: Մրցապայքարում այստեղ մնացին երկու թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Համայնքի ղեկավարի 4 թեկնածուների գրանցումը մերժվել է
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
- Արայիկ Խանդոյանը առաջադրվել է
- Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց լիազորագիրը չեն հաստատում. Հայտարարություն
- ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան