Վիթխարի դիրիժաբլը վթարի է ենթարկվել
Փորձնական թռիչքի ժամանակ Կենտրոնական Անգլիայում վթարի է ենթարկվել աշխարհի ամենաամեծ դիրիժաբլը՝ Airlander 10-ը:
Սկզբում այն նախատեսված է եղել ԱՄՆ զինված ուժերի համար, սակայն ֆինանսական դժվարությունների հետևանքով նախագիծը հետաձգվել է: Օդանավի պատրաստման համար Մեծ Բրիտանիան ծախսել է 3.7 մլն դոլար:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, դիրիժաբլի երկարությունը կազմում է 10 մ: Այն կարող է բարձրանալ մինչև 5 կմ, զարգացնել 148 կմ/ժ արագություն:
Թվիթերում հայտնվել են օդանավի ընկնելու կադրերը:
Eyewitness describes Airlander 'nose dive' https://t.co/6jPgaunJTl pic.twitter.com/b7qHBekXnL
— BBC Three Counties (@BBC3CR) 24 августа 2016 г.