Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
Գերմանիայում նախատեսում են Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել իր 250 զինվորականներին ,ինչպես նաև ռազմական ինքնաթիռներն ու տեխնիկան: «Դոյչե վելլե»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է գերմանական «Der Schpigel» պարբերականը:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով, գերատեսչությունը ցանկանում է շարունակել Թուրքիայում իրենց առաքելությունը, սակայն ««ինջիրլիք» բազային կա այլընտրանք», այլ մանրամասներ չի հաղորդվել:
«Der Schpigel»-ի տեղեկություններով Գերմանիան որպես այլընտրանք դիտարկում է Հորդանանի կամ Կիպրոսի բազաները:
««Տորնադոյի» և լիցքավորող ինքնաթիռներին Բունդեսվերը կպարտադրի ընդհատել դեպի սիրիա և Իրաք հետախուզական թռիչքները, առնվազն երկու ամիս ժամկետով: Բացի այդ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը Հորդանանում և Կիպրոսում ավելի թանկ կարժենա և տեխնիկապես դժվար քան Թուրքիայում»,- գրում է պարբերականը:
Նշենք, որ Թուրքիան հունիսին Գերմանիայից հետ կանչեց իր դեսպանին Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Հուլիս ամսին թուրքական ղեկավարությունը հայտարարեց, որ ցանկալի չէ գերմանացի պաշտոնյաների այցը ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» բազա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին