
ՀԱԿ-ը հրապարակեց, թե ովքեր են գլխավորելու ընտրական ցուցակները
Ազգային Կոնգրեսի վարչության այսօրվա նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչությունը որոշել է.
1. Ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ,
2. Հաստատել Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:
Գյումրիում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: