Ուկրաինայում կրկին հետաձգվել է «Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացման վայրը հայտարարելը
Մամուլի ասուլիսը, որի ընթացքում պետք հայտարարվեր, թե Ուկրաինայի որ քաղաքում է կայանալու «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը, արդեն երկրորդ անգամ է հետաձգվել: Ռիա նովոստիի հաորդմամբ, այս մասին հայտնել են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից:
Ներկա պահին գործակալությունը դեռևս չունի Ուկրաինայի մշակույթի նախարարության մեկնաբանությունը այսօրվա ճեպազրույցը հետաձգելու պատճառների, նաև հաղթող քաղաքի անունը հայտարարելու նոր ժամկետների մասին:
Ավելի վաղ մրցութային հանձնաժողովն արդեն տեղափոխել էր մրցույթում հաղթած քաղաքի անունը հայտարարելու ժամկետը՝ բացատրելով դա ֆինանսական բնույթի խնդիրների առաջացմամբ:
Նշվում է, որ հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան