«Սիթիբանկ»-ում պատանդ վերցրած հայ գործարարը ընդունել է մեղքը
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ում օգոստոսի 24-ին 4 պատանդ վերցրած հայազգի գործարար Արամ Պետրոսյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը: Այդ մասին «Interfax»-ին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
«Գործարար Արամ Պետրոսյանը տվել է իրեն մեղադրող ցուցմունքներ», -ասել է նա:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչը նաև հավելել է, որ քննչական մեծածավ գործողություններով պայմանավորված Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն դատարան կներկայացվի օգոստոսի 26-ին:
Հիշեցնենք՝ Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին «Սիթիբանկ»-ում պատանդ էր վերցրել 4 քաղաքացու և սպառնացել, որ կպայթեցնի բանկը: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակել պատանդներին՝ հայտարարելով, թե չի ցանկացել վնասել նրանց: Նրան մտահոգել է գործարարների սնանկացումը և նա պահանջել է ՌԴ իշխանություններից զբաղվել սնանկացման հարցերով, ստեղծել հատուկ մարմին: