ԼՂՀ ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին. Շ.Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախն ընտրել է «սուպերնախագահական» համակագը, արդյո՞ք այդ համակարգը շահեկան կլինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով:
Փոխնախարարը չհամաձայնվեց «սուպերնախագահական» ձևակերպման հետ:
«Շատ անգամ՝ ասելով նախագահական, միանգամից պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետություն: Իհարկե, դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, սահմանադրությունը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին: Կարծում եմ՝ այստեղ իր դերակատարումն է ունեցել այն հանգամանքը, որ դեռևս հարցը վերջնական կարգավորված չէ, արտաքին վտանգի անմիջական գիտակցումը բուն Ղարաբաղում բերել է այդպիսի որոշման»,- ասաց Շ.Քոչարյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Հայաստանն ացնում կատարեց խորհրդարանականի, իսկ Արցախում նախագահական մոդելն են ընտրում, փոխարտգործնախարարն ասաց. «Արցախում ընտրել են այդ մոդելը՝ ելնելով տարբեր հանգամանքներից, գործոններից: Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան, Արցախի խորհրդարանում այսօր 33 պատգամավոր է: Կարելի էր մեծացնել, բայց կան բազմաթիվ հարցեր: Այստեղ կան մասնագիտական հանգամանքներ, որովհետև Հայաստանի ներքին պոտենցիալը, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն, այլ են, Ղարաբաղինն այլ է»:
Պատասխանելով հարցին, թե այսօր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ո՞ր փուլում է, Շ. Քոչարյանն ասաց, որ նախ և առաջ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները. «Առանց դրանց անիմաստ է խոսել առաջընթացի մասին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան