ԵՊՀ ռեկտորը՝ վարձավճարների բարձրացման մասին
Համալսարանի վարձերը հենց այնպես ոչ ոք ոչ բարձրացնում է, ոչ՝ իջեցնում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Մենք ունեն մեթոդիկա, մենք ունենք որոշակի խնդիր և դրա լուծման ճանապարհները կան: Գիտխորհրդի որոշմամբ ժամանակին դրել ենք հետևյալը, ցերեկային ուսուցման գումարների 80 տոկոսն է վճարում հեռակա համակարգի ուսանողը: Հեռակա ուսուցման վարձավճարի ավելացումը կախված է առկայի վարձավճարի ավելացումից՝ 20 տոկոս տարբերությամբ»,-նշեց ռեկտորը:
Նա նշեց, որ այս տարի վարձավճարների ավելացումը կապված է սղաճի գործընթացների հետ. «Մենք երեք տարի սղաճի գործընթացը հաշվի չենք առել, այս տարի որոշ ուղղումներ արվել են, դրանք շատ փոքր են և չեմ կարծում, որ դա կազդի ուսանողի սոցիալական վիճակի վրա: Դա արվել է, ինչ-որ մի տեղ մեղմելու սղաճի հետևանքները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքել էր վարձավճարների բարձրացման մասին լուրը՝ նշելով, որ այդպիսի բան չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները