Իննա Տրաժուկովա. «Քանի դեռ Մամիաշվիլին ներողություն չի խնդրել, չեմ ների»
Ռուսաստանի ըմբշամարտի կանանց օլիմպիական հավաքականի անդամ Իննա Տրաժուկովան հայտարարել է, որ չի ընդունում ՌԴ մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլու հրապարակային ներողությունը, քանզի նա անձամբ իրենից ներողություն չի խնդրել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպի համար։
«ԶԼՄ-ներում կարդացել եմ, որ Մամիաշվիլին հրապարակային ներողություն է խնդրել Ռիոյում իր պահվածքի համար, բայց ոչ այն բանի, որ հարվածել է ինձ ու մեղադրել հայրենիքին դավաճանության մեջ։ Բացի այդ, Մամիաշվիլին ու ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիան անձամբ ինձանից ներողություն չեն խնդրել։ Քանի դեռ ֆեդերացիայի նախագահը ներողություն չի խնդրել որոշակի գործողությունների համար, ներողությունը չի ընդունվի։ Մամուլի ասուլիսում Մամիաշվիլին ասել է, որ ես ու ինքը դեռ 1000 անգամ կգրկախառնվենք, սակայն նրա քայլից հետո ես չեմ պատրաստվում դա անել։ Երեկ հանդիպել ենք սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հետ։ Պատմեցի այն ամենը, ինչ եղել է։ Վիտալի Լեոնտևիչը նշեց, որ կփորձի լուծել խնդիրը։ Սպորտի նախարարն իմ կողքին է»,- Տրաժուկովայի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։