Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Ավերածություններ արձանագրվել են երեք մարզում՝ Լացիո, Ումբրի և Մարկե: Հիշեցնենք, որ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի
- «Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- Իտալիայում զոհերի թիվը հասավ 63-ի
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
- Իսպանիան և Ֆրանսիան օգնություն են առաջարկել Իտալիային
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Facebook-ն ակտիվացրել է Safety Check Իտալիայում ֆունկցիան
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում