Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
Համաշխարհային ճանաչում ունեցող հին հռոմեական Կոլիզեումը չի տուժել Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Իտալիայի մայրաքաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գերատեսչության մասնագետները համալիր ուսումնասիրություն են անցկացրել անտիկ շինությունում և որևէ վնասված հատված չեն հայտնաբերել:
Մինչ այս տարբեր տարիներին տեղի ունեցած երկրաշարժերից հուշարձանը վնասներ կրել է. մասնավորապես՝ 1349 թվականին տեղի ունեցած երկրաշարժը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնի առաջին լուրջ ավերածության պատճառ էր դարձել: 1703-ին տեղի էր ունեցել 6,7 մագինտուդով երկրաշարժ, ավերվել էր Կոլիզեումի երեք կամար:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իտալիայի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել էին ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: Ավերածություններ արձանագրվել են երեք մարզում՝ Լացիո, Ումբրի և Մարկե: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի, 264 մարդ տուժել է, գտնվում է հիվանդանոցներում:
Իտալիայի մշակութային ժառանգության և մշակութային գործունեության նախարարությունը ստեղծել է ճգնաժամային հատուկ խումբ ՝ ուսումնասիրելու երկրաշարժի հետևանքները: Մասնագետների տվյալներով, ստորգետնյա ցնցումները լուրջ վնասներ են հասցրել մշակութային և պատմական հուշարձաններին Ուրբինո, Նորչա, Մաչերատա, Տոլենտո, Կամերինո քաղաքներում: Բնականաբար, հուշարձաններն ամենաշատը վնասվել են Ամատրիչե և Ակկումոլի քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
- 17 ժամ փլատակներում մնալուց հետո 10-ամյա աղջիկը փրկվել է
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- Իտալիայում հաջորդ տուրի բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ
- Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի
- «Մենք ոչ ոքի մենակ չենք թողնի». Իտալիայի վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին
- Իտալիայում զոհերի թիվը հասավ 63-ի
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
- Իտալիայում զոհերի թիվն ավելանում է
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում