
Իտալիայում փլատակներից դուրս են բերել 215 մարդու
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից դուրս են բերել 215 մարդու: Այս մասին հայտարարել է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Բրունո Ֆատտազին:
Երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 241 մարդ, 368 մարդ ստացել է վնասվածքներ, ավերվել են շենքեր ու շինություններ: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:
2 հազարից ավելի մարդ չի կարողանում տուն վերադառնալ հետցնցումների վտանգի պատճառով:
Ամաթրիչեում ավելի քան 50 ծեր ու երեխա գիշերել են մարզասրահում: