
Իտալիայում հաջորդ տուրի բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ
Իտալիայի առաջիկա տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է sovsport.ru-ն, հաղորդել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկարաշարժի պատճառով, ըստ պաշտոնական տեղեկությունների, 73 մարդ է զոհվել։
«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է երկրաշարժի բոլոր զոհերի ընտանիքներին։ Մենք լռության րոպե ենք հայտարարել բոլոր խաղերի ժամանակ։ Ազգային թիմերը խաղադաշտ կմտնեն սև թևկապներով»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին