Դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գների էական բարձրացում չկա.Կ.Չիլինգարյան
Ուսումնական նոր տարվա նախաշեմին դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գները չեն բարձրացել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Շրջել եմ մի քանի խանութներով, հարցումներ անցկացրել: Նախորդ տարիների համեմատ գնային առումով մեծ փոփոխություն չկա: Սա կապված է նրա հետ, որ նախ գնորդներն են քչացել, ինչը կապված է արտագաղթի հետ: Հենց խանութում աշխատողներն են ասում, որ եթե նախորդ տարիներին խանութում տեղ չկար, հիմա մի քանի հոգի են ընդամենը մտնում խանութ»,- ասաց նա՝ հավելելով, որ գնի էական բարձրացում չկա, քանի որ պահանջարկ չկա:
«Հայաստանում, եթե պահանջարկը մեծանում է, գները բարձրացնում են ի տարբերություն քաղաքակիրթ երկրների: Քանի որ պահանջարկ չկա, գները մնացել են նույնը ինչ նախորդ տարիներին»,- ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը:
Ըստ Կ. Չիլինգարյանի, բնակչության գնողունակությունն է ընկել. եթե նախկինում առաջին դասարան գնացող երեխայի համար ծնողը ծախսում էր 40-60 հազար դրամ, այժմյան հարցումները ցույց են տալիս, որ ծախսում են սկսած 30 հազար դրամից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները